Լրահոս
Միջազգային
13:27
13.10.22
92

Տոկաևը կոչ Է արել «կանաչ միջանցքներ» ստեղծել պարենային անվտանգության համար

Img default alt hy

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևն առաջարկում Է «կանաչ միջանցքներ» ստեղծել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների միջև՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է, որ մենք միասնականացված մոտեցումներ մշակենք՝ գնահատելու կարևոր արտադրանքների համապատասխանությունը ազգային չափորոշիչներին, ինչպես նաև «կանաչ միջանցքներ» ստեղծել ԱՓՎՄԽ-ի անդամ պետությունների միջև՝ այս կատեգորիայի ապրանքների համար»,-ասել Է Տոկաևը՝ հանդես գալով Խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի ընթացքում:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ «հեռանկարային է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների ամագործակցության հաստատումը Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության հետ, որի կենտրոնակայանը գտնվում Է Աստանայում»: «Հաշվի առնելով մեր երկրների գյուղատնտեսական ներուժը՝ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել կարիքավոր երկրներին պարենամթերքով և պարարտանյութերով ապահովելու համար»,-նշել Է Ղազախստանի նախագահը: Տոկաևն ընդգծել Է, որ «ԱՓՎՄԽ-ի տարածքում անհրաժեշտ Է պարենային անվտանգության ապահովման ռեալ աշխատող մեխանիզմ»: Նրա խոսքով՝ Ասիան արտադրում Է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի երկու երրորդը, բայց շարունակում Է խոցելի մնալ այս ոլորտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: