Լրահոս
Միջազգային
14:30
26.10.22
89

Տոկաևն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման

Img default alt hy

Ղազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաևը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի և ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աննախադեպ արտաքին մարտահրավերների պայմաններում մեզ հարկավոր Է ապահովել երկրի պետական ինքնիշխանության և ամբողջականության անսասանությունը: Դա մեր պարտքն Է և սուրբ պարտականությունն անցյալ և ապագա սերունդների առջև: Դրա համար մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք բանակի և ամբողջ ուժային բլոկի համակողմանի արդիականացմանը»,-ասել Է նա:

Նա հաստիացրել Է, որ «զինվորականները կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով»:

«Կբարձրացնենք զինվորական ծառայության հեղինակությունը և զինծառայողների կարգավիճակը, կամրապնդենք մեր բանակի իմիջը: Զինծառայողները կդառնան հայրենասիրության խորհրդանիշ: Միջոցներ կձեռնարկվեն պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման, տարածքային պաշտպանության ամրապնդման, ռազմական կրթության որակի և զորքերի կարգավորվածության բարելավման համար»,- ասել Է Տոկաևը:

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: