Լրահոս
Քաղաքական
15:07
14.10.22
110

Տոկաևն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին և սպառնալիքներին

Img default alt hy

Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին և սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաևը:

«Մեզ անհրաժեշտ Է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին և սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում Է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,-հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ղազինֆորմ» գործակալությունը:

Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առևտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: