Լրահոս
Քաղաքական
13:40
27.05.25
195

Տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ․ սակայն դեռ ոչ մի լուծում․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

Կոնյակ արտադրող մեր գործարարների բեռների տարանցիկ գնալը դեպի ԵԱՏՄ տարածք, բալթյան երկրներ, Վրաստանում ապօրինաբար խոչընդոտվում է։ Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշեց, որ էկոնոմիկայի նախարարը մի քանի անգամ խոստացել է՝  հարցին լուծում կտրվի, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։

«Տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ։ Խաղողագործներից դիմումներ եմ ստանում, որ այսպես շարունակվելու դեպքում ստիպված կլինեն քանդել իրենց  այգիները: Մարդիկ պայմանավորվածություններ ունեն խոշոր սուպերմարկետների, խանութների ցանցի հետ, այդ պայմանավորվածությունները չկատարելու  պարագայում ստիպված են բավականին մեծ գումարներ վճարել, կանգնած են փակման շեմին, հազարավոր քաղաքացիները աշխատանքի խնդիր կունենան»,- ասաց Դանիելյանը։