Լրահոս
Հայաստան
22:01
15.04.22
152

Թմրանյութերի օնլայն առևտուր՝ Հայաստանում. թիրախում անչափահասներն են

 

Քննչական կոմիտեից ահազանգում են՝ մեր երկրում թմրամիջոցմների վաճառքը մեծ թափ է ստացել նաև օնլայն տիրույթում: Ավելի հաճախ՝ թմրաբիզնեսով զբաղվողներն օգտագործում են թելեգրամը, հասցեները գրում են դպրոցներին, խաղահրապարակներին կից շինությունների պատերին՝ թիրախավորելով դեռահասներին ու երիտասարդներին:

Թմրանյութերի սև շուկայում ներգրավված են նաև երիտասարդ կանայք: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել 30 մարդու, նրանցից 4-ը՝ կին են: