Լրահոս
Իրավական
14:25
16.12.24
426

Թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականը

Img default alt hy

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր, Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:  

Տեղում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածելի «Mercedes»-ը, վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին:  

Վարորդի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիուխուանա» տեսակի:  

Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանն աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական: