Լրահոս
Քաղաքական
23:45
31.01.26
564

Տիրադավ ու հերձված խմբակին ցավակցել կարելի է. աննախանձելի է հոգևոր հոր կոչումը «30 արծաթի» հետ փոխանակածի կյանքն ու ճակատագիրը․ Սևակ Խաչատրյան

Img default alt hy

Կանչել քննչական կոմիտե Սրբազաններին արդեն մեղադրյալի կարգավիճակով, սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Եկեղեցին ամուր ու աներեր է, իսկ սա իշխող խունտային այն աստիճան է գցում պարանոյայի մեջ, որ սրանք այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում:

Սրբազան հայրե՛ր, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր կամքի, աներերության, չարի դավերին չտրվելու, Քրիստոնեահաստատ մեր եկեղեցին ամուր պահելու ձեր ճիգերի ու նվիրումի համար:

Իսկ տիրադավ ու հերձված խմբակին միայն ու միայն ցավակցել կարելի է, քանի որ աննախանձելի է իրեն եկեղեցուց դուրս դրածի ու հոգևոր հոր կոչումը «30 արծաթի» հետ փոխանակածի կյանքն ու ճակատագիրը»: