Լրահոս
Քաղաքական
21:00
18.12.24
3 256

Տհաճ տեսարաններ են սպասվում. Բաքուն առաջարկում է միասին դատել հայ գերիներին, Երևանը լռում է

 

Դատական շոուների է պատրաստվում Բաքուն, վստահ են հայ իրավապաշտպանները: Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերը դատարանից մի անգամ հետ վերցնելուց ու նոր խմբագրումներով վերադարձնելուց հետո պատրաստվում է սկսել դատավարական փուլը, որին միջազգային կազմակերպությունների մասնակցությունը հավանաբար կփորձի խոչընդոտել Բաքուն, կարծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը: Նա տեղեկություններ ունի, որ մի քանի անգամ ծանրացել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կասկածի տակ էր դրել Վարդանյանի գործունեությունը Արցախում: Ի դեպ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերը համատեղ քննելու ադրբեջանական առաջարկին մեկ օր է՝ հրապարակային չի արձագանքել Երևանը: