Լրահոս
Աշխարհ
12:00
05.11.22
576

Տղամարդը խոստման պատճառով 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել

Img default alt hy

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի Աշոկնագար Կալյանգարխ քաղաքի բնակիչը 26 տարի բերանում ձիթապտղի կորիզ է պահել քրոջը տված խոստման պատճառով: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News 18-ը։

1996 թվականին Ջայդև Բիսվասը, որն այժմ 68 տարեկան է, վերջին անգամ փորձել է չուտնիի սոուսը, որը պատրաստել է հարևանի աղջիկը՝ Ագնիսվինա Դևին։ Տղամարդը նրան համարում էր իր քույրը և սիրում էր որպես հարազատ։ Դևին հետաքրքրությունից դրդված հարցրել է, թե որքան ժամանակ կարող է ձիթապտուղը պահել իր բերանում: Հնդիկը պատասխանել է, որ կորիզը պահելու է բերանում այնքան ժամանակ, քանի դեռ չի խնդրել հանել այն։

Նա պահել էր խոստումը և երկար տարիներ չէր հանում բերանից կորիզը։ Սկզբում Բիսվասին թվում էր, թե նա վնասում է բերանի լորձաթաղանթը, բայց քանի որ քրոջը դուր էր գալիս այս խաղը, նա հաշտվել էր: 2012 թվականին Դևին մահացել է, և նրա հիշատակին տղամարդը դեռ քայլում է բերանում ձիթապտղի կորիզով։

Բիսվասն այն բերանից չի հանում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ուտում է, քնում և լվանում ատամները: