Լրահոս
Աշխարհ
11:15
03.11.22
455

Տղամարդը վիճակախաղի ջեքփոթ է շահել և գաղտնի պահել այն իր կնոջից ու երեխայից

Img default alt hy

Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանից վիճակախաղի հաղթողը կնոջից և երեխայից թաքցրել է, որ ջեքփոթ է խփել և մրցանակը ստանալու գնացել է մուլտհերոսի հագուստով: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SCMP-ը։

Չինացին, որը մամուլում նշվում է որպես Լի, գնել է վիճակախաղի 40 տոմս։ Նա դրանցից յուրաքանչյուրի մեջ նշել է մի շարք թվեր, որոնք օգտագործել էր երկար տարիներ վիճակախաղ խաղալիս։ Նա շահել է ընդհանուր առմամբ 220 մլն յուան:

Հսկայական գումար շահելու մասին տղամարդն իմացել է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, սակայն մինչև երկուշաբթի չի կարողացել ստանալ մրցանակը։ Չինացին բացատրել է, որ ահռելի գումար շահելու լուրը գաղտնի է պահել ընտանիքից, քանի որ վախենում է, որ կինն ու երեխան իրենց հարստության պատճառով կծուլանան կամ իրենց ուրիշներից ավելի բարձր կդասեն:

Շաբաթ առավոտյան նա գնացքի տոմսով գնացել է Նանինգ Սիթի, որտեղ հանգստյան օրերը մնացել է հյուրանոցում։

«Երկու օր քնել եմ հյուրանոցում։ Ես դուրս չեկա, քանի որ վախենում էի կորցնել տոմսերը», – ասել է հաղթողը: