Լրահոս
Հասարակական
14:33
25.03.22
1 837

Տեխնիկական սխալի արդյունք է. Հրաչյա Հակոբյանը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառման մասին

Img default alt hy

Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ  Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը:

Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն էր հայտնել Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածել էր կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: Գրառումը, սակայն, որոշ ժամանակ անց ջնջել են։