Լրահոս
Միջազգային
17:00
19.04.25
277

Թեհրանի և Պեկինի միջև երկխոսությունը կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքի կայունության համար. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի միջև տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը կարևոր է ինչպես երեք երկրների շահերի, այնպես էլ Մերձավոր Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է իրանական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում։

«Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը մեծ նշանակություն ունի ինչպես երեք երկրների շահերի, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասել է Պեսկովը։