Լրահոս
Միջազգային
23:00
16.10.22
126

Թեհրանի բանտում հրդեհի հետևանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, 61-ը՝ տուժել

Img default alt hy

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող «Էվին« բանտում հրդեհի հետևանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, ևս 61-ը տուժել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

««Էվին» բանտի կալանավորների միջև բախումներից հետո արտադրամասում հրդեհ է բռնկվել, դա անվտանգության և առողջապահության ուժերին դրդել է կանգնեցնել բախումները: Նրանք նաև օգնել են հրդեհի վայրում հայտնված 70 բանտարկյալներին տեղափոխել անվտանգ վայր, սակայն չորս բանտարկյալներ զոհվել են, իսկ 61-ը՝ վիրավորվել», - հաղորդում Է գործակալությունը:

Նշվում է, որ 10 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

Բացի այդ, հրդեհի ժամանակ որոշ բանտարկյալներ փորձել են փախչել բանտից, սակայն բռնվել են։ Կիրակի առավոտյան բանտում իրավիճակը լիովին կարգավորվել է։

Իրանի ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտի կարի արտադրամասի բաժանմունքում մի քանի բանտարկյալների կոնֆլիկտի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ չորս պայթյուն է տեղի ունեցել։