Լրահոս
Միջազգային
14:00
25.02.22
208

Տեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի օգագաթնաժողով է հրավիրել

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է այսօր՝ փետրվարի 25-ին կայանալիք օնլայն գագաթնաժողովի մասին, որին մասնակցելու են հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները։

Օրակարգում՝ Դոնբասում տիրող իրավիճակն է։

Ստոլտենբերգը նշել է, որ գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել դաշնակիցներին պաշտպանելու միջոցները «նոր իրականության» պայմաններում։ 

«Մենք դեռ պատասխաններ չունենք, բայց այսօր տեղի ունեցածից հետո այլ Եվրոպա է լինելու»,- ընդգծել է նա։