-
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26
Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները, գիտենք մենք և ականատեսներն, ովքեր հրաշքով են փրկվել. Նաիրա Մելիքյան
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությանյանին հինգ ու կես տարվա ազատազրկումը 44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շատ մեղմ պատիժ է համարում։
Նաիրա Մելիքյանը գրել է.
«2020թ. հոկտեմբերի 12-ին ՊԲ բանակի գլխավոր հրամանատար Ջալալ Հարությունյանի ապիկար կառավարման և խայտառակ հրամանի հետևանքով՝ «թողնել մերոնք են», զոհվեցին մեր տղաները, Ցորի Դ20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 13 ժամկետային զինծառայողներ ու նրանց հետ մինչև վերջ կռիվ տված ազնվագույն կամավոներ, ընդհանուր թվով 20 անձ: Դիվիզիոնի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է: Նրա ծնողները վերջերս մահացան, պատերազմից 4 տարի անց այդպես էլ չիմանալով իրենց որդու ճակատագիրը:
Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները, գիտենք մենք և ականատեսներն, ովքեր հրաշքով են փրկվել: Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալված է փախուստի դիմելու համար: Նրա մասով դատավարությունն ընթացքի մեջ է:
Դեռ էլի մեղավորներ կան, ովքեր ազատության մեջ են, բայց իրենց հերթն էլ կգա:
2020թ. հոկտեմբերի 12-ից սկսած մեր ծնողական համայնքը ձեռնարկել է ամեն հնարավոր բան տղաների զոհվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև տղաների մարմինները գտնելու համար: Էլ ուր չենք դիմել՝ ՀՀ կառավարություն, ԱԳՆ, ՄԻՊ, Կարմիր Խաչ, միջազգային ատյաններ, և այլն և այլն: Ոչ մի աջակցություն որևէ մարմնից:
Ասեմ ավելին, իմ որդին Հայկ Մելիքյանը, չկար ոչ զոհվածների, ոչ անհետ կորածների, և ոչ էլ գերիների ցուցակում: Այնպիսի տպավորություն է, կարծես նա երբեք չէր էլ եղել:
Ադրբեջանցիները տելեգրամյան ալիքում մի վիդեո էին տեղադրել, որում երևում էին մեր տղաների այլանդակված մարմինները, իսկ թուրքերն, այդ ահասարսուռ տեսարանի ֆոնին, հպարտանում էին թե ինչպես են ոչնչացրել մարտկոցը: Տղաս այդ կադրերում էլ չկար:
12 ամիս տևեցին որոնումները:
Մեր ծնողները՝ մասնավորապես Արմեն Ասրյանը, Ջիվան Միքայելյանը, Եղիշե Զաքունցը, և այլոք, Արցախի ԱԻՆ-ի ներկայացուցիչների և թուրք ուղեկցորդների ուղեկցությամբ, միայն տասից ավելի անգամ գնացել են դեպքի վայր՝ Հադրութի և Վարանդայի մոտակայքում գտնվող Ջուվարլու անվանումով տարածք, որտեղ վերջին անգամ տեղակայվել էին մեր տղաներն ու զոհվել: Որոնումներն արդյունք չէին տալիս, տղաների մարմինները չկային: Ինչպես պարզվեց ավելի ուշ, թուրքերը հավաքել էին ու գաղտնի տեղում հուղարկավորել:
Չեմ պատմի թե ինչի միջով են անցել մեր ծնողները, քանի անգամ են բարձրացել հանձնված Շուշի ու թուրքերին աղաչել թույլ տալ մեկ անգամ էլ գնալ դիրք:
Ասեմ, որ տղաների մարմինները որոնելուն զուգահեռ, իմ կողմից նշված ծնողները, մասնավորապես Արմեն Ասրյանը, ով պրոֆեսիոնալ հրետանավոր է, կոչումով գնդապետ, իրականացրել է նաև փաստերի հավաքագրում, ինչը մեզ հետագայում շատ օգնեց քննչականում և դատարանում:
Հիշեցնեմ, դատական գործը հարուցել ենք Ցորի դիվիզիոնի 1-ին մարտկոցի որդեկորույս ծնողներով՝ 2021թ. հունվարին:
2021թ. նոյեմբերին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, մեզ վերջապես հաջողվեց վերադարձնել տղաների մասունքները՝ մեկ պարկ ոսկոր (ոչ մի գանգ, հավանաբար գլուխները կտրել են):
ԴՆԹ նույնականացման արդյունքում ես ստացա որդուս աջ ազդրի ոսկորը, և այդ մեկ թանկագին մասունքով դագաղը դրի հողի մեջ: Մինչ օրս էլ չգիտեմ թե ինչ են արել տղայիս և որտեղ են թաղել: Արցախը չկա:
Ասեմ նաև, որ վերը ներկայացված գործողություններին զուգահեռ, անթիվ անհամար անգամներ վազվզել ենք քնչականներով, դատարաններով, ցուցմունքներ տվել, ապացույցներ ներկայացրել, և էլ ինչ չենք արել, չնայած մեր ողբին ու ցավին:
Վերջին մեկ տարուց ավելին, եղել ենք Գորիսի ճամփեքին, քանի որ գործն այնտեղ էր քննվում:
Գրեթե ամեն շաբաթ նիստ է նշանակվել Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական գործի շրջանակներում ցուցմունք են տվել 50-ից ավելի վկաներ:
2025թ. հունվարի 15-ին Գորիսի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ կայացվեց մեղադրական վերդիկտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ երեկ փետրվարի 07-ին, հրապարակվեց պատիժը՝ հինգ ու կես տարվա ազատազրկում, որն, ըստ իս շատ մեղմ պատիժ է:
Մենք հասանք նման արդյունքի ոչ միայն մեր հետևողականության, այլ նաև մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, դատախազ Դավիթ Նավասարդյանի արհեստավարժ գործողությունների, և ամենակարևորը՝ դատավոր Գարիկ Աբելյանի անաչառ որոշման արդյունքում:
Շնորհակալություն պարոնայք, դուք մասամբ վերականգնեցիք մեր հավատը սպանված արդարադատության նկատմամբ: Եվ ամենակարևորը, դուք ապացուցեցիք, որ անգամ համընդհանուր այլասերման և արժեզրկման պայմաններում, կարելի է մարդ մնալ ու չմասնակցել ստին ու սրբապղծությանը:
Այսպիսով, մեր 4-ից ավելի տարիրների պայքարն իր առաջին արդյունքը տվեց, թեև մենք լավ գիտենք, որ դեռ շատ երկար պետք է պայքարենք:
Այս ամենը գրում եմ մեկ նպատակով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր անամոթաբար կամ անգիտության արդյունքում, գրառումներ են անում, թե իբր Ջալալին «փուռն է տվել» նիկոլ փաշինյանը, ապատեղեկատվություն չտարածեն: Ամոթ է տիկնայք և պարոնայք, ամոթ: Հեռու մնացեք: Մենք այս ամենն անում ենք միայն մեր անմեղ ձագերի հիշատակի ու հոգու հանգստության համար, և ոչ թե ձեր նմաններին գրառումների կամ կենացների հնարավորություն տալու համար:
Իսկ Ջալալին խորհուրդ կտամ, դատարաններով վազվզելու և վճիռը բողոքարկելու փոխարեն (թեև դա իր իրավունքն է), վերջապես առերեսվել ճշմարտության հետ և արժանապատվություն դրսևորել, չէ՞ որ Գեներալ Լեյտենանտ է, ՀԵՐՈՍ:
Ինքը շատ լավ գիտի, որ ոչ թե մեկ, այլ երկու անգամ է ասել «մերոնք են», դա են փաստում վկաներն ու գրանցամատյանները:
Եվ բացի այդ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ նրա խոսքերը ճիշտ չեն փոխանցվել, ապա ինչո՞ւ այդ դեպքում դեպքից անմիջապես հետո նա ծառայողական քննություն չի սկսել ու չի պատժել մեղավորներին, չէ՞ որ 20 զինծառայող էր զոհվել, լավագույն հրետանային միավորներից մեկը շարքից դուրս էր բերվել: Ճիշտ հակառակը:
Երկրորդ, պարտավոր չէր նա արդյո՞ք լինել առավելագույնս հստակ իր խոսքերում կամ հրահանգներում, թյուրըմբռնումներից խուսափելու համար, չէ որ գործ ուներ մարդկային կյանքերի հետ։
Գրանցամատյանները և բազմաթիվ վկաներ վկայում են, որ, ասել է մերոնք են, մնացյալը կարևոր չէ՝ «հաստատ մերոնք են, թողնել մերոնք են» և այլն, բանալի արտահայտությունը «մերոնք են»-նն է, և կասկած չկա, որ նրա խոսքերը նույնությամբ գրանցվել են կապավորների կողմից և փոխանցվել:
Եվ վերջապես, ո՞ր կանոնադրությամբ էր հրետանին հայտնվել առաջնագծից էլ առաջ, 3 շաբաթում 6 տեղակայման վայր, մի պահ պատկերացրեք ձեր մաշկի վրա թե դա ինչ է:
Իր ճառերում, Ջալալը մեղադրեց բոլորին, ասելով, որ դիվիզիոնի հրամ. կազմը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել: Բայց չէ որ նա դա արել էր դեռ դեպքից 1 օր առաջ դիվիզիոնը Ջրաշխարհի տարածք ետ քաշելով, բացատրելով դա նրանով, որ իրենց տեղակայման վայրը բացահայտված է, և այլևս վտանգավոր է այնտեղ գտնվելը, և որ այդ կետից ևս իրենք կարող են շատ հանգիստ խոցել իրենց առաջադրված թիրախները:
Ինչո՞ւ էք ստիպել, որ դիվիզիոնը վերադառնա իր նախկին դիրք։
Պարտավոր չէր ՊԲ հրամանատարը չմիջամտել, այլ թույլ տալ, որ դիվիզիոնի հրամ. կազմը մնար իր որոշմանը, հատկապես եթե շտաբը չէր տիրապետում իրավիճակին, երբ առաջնագիծը ճեղքված էր, երբ Հադրութն անցել էր թշնամուն, երբ բազմաթիվ դիվերսիոն խմբեր էին ներթափանցել այդ ուղղությամբ, պարտավո՞ր չէր ՊԲ հրամանատարը դրսևորել զգուշություն: Չպե՞տք է ՊԲ հրամանատարը լսեր հետախուզության պետին, ով ասում էր, որ չգիտի յուրային զորք է թե ոչ:
Մեղադրանքն առաջադրված է «հանցավոր ինքնավստահություն» կամ «հանցավոր անփութություն» հոդվածով, առավելագույնը 4-8 տարի, ծիծաղելի պատիժ 20 մարդու կյանքից զրկելու համար:
Իսկ միգուցե «հանցավոր դիտավորությու՞ն»․ Այս գործի շրջանակներում, և շատ ու շատ այլ պատերազմական դրվագներով, ես մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել եմ, բայց ցավոք այս պահին դա չենք կարող ապացուցել։
Եվ վերջապես գտեք ձեր կորսված խիղճը պարոն գեներալ»։
-
13:07
05.07.26
Խոշոր ավտովթար՝ Շիրակում․ «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Կարդալ ավելին
-
12:35
05.07.26
Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
Կարդալ ավելին
-
11:35
05.07.26
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
Կարդալ ավելին
-
11:19
05.07.26
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
Կարդալ ավելին