Լրահոս
Հասարակական
23:15
24.04.25
372

Թբիլիսյան խճուղիում վթարից հետո մեքենան բախվել է լուսացույցին, ապա վրաերթի ենթարկել անցորդի

Img default alt hy

Ապրիլի 24-ին՝ ժամը 18։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են Lexus և KIA մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Lexus մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, որը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի է ենթարկվել քաղաքացի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները լուսացույցը հեռացրել են երթևեկելի հատվածից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։