Լրահոս
Սփյուռք
10:30
24.04.23
173

Թբիլիսիում Ջահերով երթ է եղել

Img default alt hy

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Իսանի կայարանի մոտից ապրիլի 23-ին ժամը 19։30-ից մեկնարկել էր  ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է jnews.ge կայքը: 

Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով  կազմակերպված երթին  մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ին երթ տեղի կունենա Ֆիլարմոնիայի դիմացից դեպի Թուրքիայի դեսպանատուն: