Լրահոս
Քաղաքական
12:16
07.11.22
361

Տավուշի անկլավները կհանձնվե՞ն Ադրբեջանին․ մարզպետը չի բացառում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չի պատասխանում հարցերին, թե մարզից գյուղեր կհանձնե՞ն Ադրբեջանին։

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, համենայն դեպս, ես այդ հարցին չեմ պատասխանի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ եք վստահեցնել, որ Տավուշի մարզից որևէ գյուղ չի հանձնվի Ադրբեջանին` Ղալումյանն ասել է.

«Չեմ հասկանում, ամեն ինչ ասացի, ասում եմ՝ հարցին չեմ պատասխանում, ինչո՞ւմն է խնդիրը»։

«Այս պահին նման խնդիր չունենք, չի քննարկվում», - նշել է նա։

Կարո՞ղ եք բացառել, որ չի էլ լինի հարցին ի պատասխան էլ` ասել է.

«Չեմ կարող բացառել»։