Լրահոս
Հասարակական
17:25
05.05.22
4 606

Տատանվելու կարիք չկա, հայրենիքի փրկության հարցն է այստեղ. Ագնեսա Շահնազարյան

Img default alt hy

Ես երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, որովհետև ես ստեղծագործող մարդ եմ, ես քաղաքականությամբ զբաղվում եմ բեմում և հեռուստաէկրաններին: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը:

«Ես սա քաղաքական ակցիա չեմ համարում, ես սա համարում եմ հայրենիքի պաշտպանություն, յուրաքանչյուր բանական գիտակից մարդ պետք է հասկանա, որ կանգնած ենք այդ ճամփաբաժանին՝ երկիրը կորցնելու և ինչ-որ մի բան անելու:

Ես որպես քաղաքացի, որպես հայրենասեր քաղաքացի, որպես մայր, որն ունի տղա և ուզում է, որ իր տղան ապահով երկրում մեծանա, իր պատականությունն է լինել այստեղ՝ այնտեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և մենք փորձում ենք դրա դեմն առնել»: 

Դերասանուհին նաև նշել է.

«Շատ լավ է, որ բոլորը համախմբել են, այստեղ ոչ թե աթոռի պայքար է, այլ հայրենիքի կորստի դեմն առնելու պայքար է: Եթե լիներ մեկ կուսակցություն, ես հաստատ չէի լինելու այստեղ, որովհետև դա կդիտվեր որպես կուսակցական հավաք, բայց քանի որ բոլորն են հավաքվել և մտահոգ են երկրի փրկության համար, իմ նման մարդը պետք է լինի այստեղ:

Ես կարծում եմ, որ պետք է սթափ նայել իրավիճակին, պետք է նայել այն ամենին, ինչ խոստացվել էր և չի կատարվել և մարդ ուղղակի պետք է հասկանա, ինքն ապահով երկրո՞ւմ է ապրում, թե՞ ոչ»: