Լրահոս
Աշխարհ
19:45
06.11.22
178

Տանզանիայում կործանված ինքնաթիռում ավելի քան 50 մարդ է եղել

Img default alt hy

Տանզանիայում վթարի ենթարկված Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռում ավելի քան 50 մարդ է եղել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tanzania Business Insight-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դար էս Սալամից Բուկոբա թռչող ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը, վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։

Ըստ հրապարակման, խոսքը ֆրանս-իտալական ATR կոնցեռնի կողմից արտադրված ինքնաթիռի մասին է։

«ATR 42-500 ինքնաթիռում եղել է 53 մարդ (49 ուղևոր)»,- ասվում է հրապարակման մեջ Twitter-ում։Ինքնաթիռն ընկնելիս քթով մտել է ջուրը։