Լրահոս
Հասարակական
20:00
09.02.25
421

Տան դուռը չի փակում պատերազմում անհետ կորած Արմենի մայրը. «Պիտի զանգի, ասի՝ Երևանում եմ»

Վերջին անգամ ավելի քան 4 տարի առաջ է որդու հետ խոսել Սրբուհի Մատինյանը: Պատերազմից Արմենը տուն չի եկել: Ոչ մի հուսադրող լուր չի ստացել ո՛չ կառավարությունից, ո՛չ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ո՛չ էլ գերությունից վերադարձած տղաներից: Որրդուն սպասող մայրը չի հուսահատվում. 4 տարի է՝ սրտի ու տան դռները չի փակում: