Լրահոս
Հասարակական
15:15
03.01.23
269

Թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին

Img default alt hy

Երևանում թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, դեկտեմբերի 31-ին Սոնա Շահգելդյանն ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հափշտակված գումարի չափը պարզվում է։