Լրահոս
Միջազգային
12:00
17.01.23
110

Թաիլանդում լցանավ է պայթել

Img default alt hy

Թաիլանդում տեղի Է ունեցել լցանավի պայթյուն, որի մեջ վառելիք չի եղել. ութ աշխատող անհետ կորել է, հաղորդել Է Bangkok Post թերթը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Նշվում է, որ նախ հրդեհ է սկսվել, իսկ հետո պայթյուն է տեղի ունեցել Smooth Sea 22 տանկերի վրա։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպի ժամանակ նավը կանոնավոր տեխնիկական սպասարկում է անցել։

Ինչպես ընդգծում է թերթը, պայթյունը լսվել ու զգացվել է մի քանի կիլոմետր շառավղով։ Վնասվել են մի քանի շինություններ, կոտրվել են առանձին տների ապակիներ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։