Լրահոս
Աշխարհ
15:54
18.11.22
91

Թաիլանդում բացվել Է ԱԽՏՀ-ի ղեկավարների համաժողովը

Img default alt hy

Նոյեմբերի 18-ին Բանգկոկում բացվել Է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների և տարածքների ղեկավարների հանդիպումը (ԱԽՏՀ): Այն բացել Է Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաժողովի մասնակիցները հավաքվել են երկօրյա տարածաշրջանային հանդիպման՝ քննարկելու առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնաճը, հետքովիդային վերականգնումը, ինչպես նաև պարենի պակասը և պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Երկօրյա միջոցառմանն, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, կմասնակցեն 21 տնտեսությունների ներկայացուցիչներ: ԱԽՏՀ-ի կազմի մեջ է մտնում 19 երկիր և 2 տարածք:

Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան: Նաև մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել Է Նոր Զելանդիայից և այն կհանձնի ԱՄՆ-ին: