Լրահոս
Միջազգային
15:22
07.11.22
121

Թաիլանդում ԱԽՏՀ-ի համաժողովը կպահպանեն շուրջ 25 հազար ոստիկաններ

Img default alt hy

Շուրջ 25 հազար ոստիկաններ կապահովեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը, որի ղեկավարների հանդիպումը պլանավորված Է նոյեմբերի 18 – 19-ը Թաիլանդի մայրաքաղաքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bangkok Post թերթին հայտնել Է ոստիկանության պետի տեղակալ Չինափաթ Սարասինը: Նրա խոսքով՝ իրավապահների մի մասը կհերթապահի համաժողովի մասնակիցների ավտոմեքենաների ընթացքի երթուղիներում, մյուսն՝ իրադրության հսկման համար: Բացի դրանից, ոստիկանները կհերթապահեն հյուրանոցներում, որտեղ կիջևանեն պատգամավորները: «Ոստիկանությունը հետևում Է բոլոր քաղաքական և ապստամբական խմբերին»,- նոյեմբերի 7-ին մեջբերում Է անում հրատարակությունը Սարասինի խոսքից: Նա նաև հասարակայնությանը հորդորել Է ուշադրություն դարձնել ցանկացած կասկածելի գործությունների և դրանց մասին նախազգուշացնել իրավապահ մարմիններին:

Մոտ օրերս մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն՝ հյուրանոցներից մինչև Սիրիքիթ թագուհու կոնֆերենց-կենտրոն ավտոշարասյուների երթևեկության փորձերի անցկացման համար, որտեղ տեղի կունենա համաժողովը: Համաժողովի անցկացման շրջանում փողոցների լրիվ փակումը կգործի նոյեմբերի 16-ից մինչև 21-ը: Մինչդեռ իշխանությունները նոյեմբերի 16 – 18-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարել Բանգկոկում և հարևան նահանգներում: ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ և երկու տարածքներ:

Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան: Նաև մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել Է Նոր Զելանդիայից և այն կհանձնի ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: