Լրահոս
Հասարակական
17:00
18.04.25
811

Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար

Img default alt hy

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա հոբելյարի ծննդյան կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար ծագած վիճաբանության ընթացքում 17-ամյա անչափահասը երկու անգամ բռունցքով հարվածել է 14-ամյա տղայի որովայնին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են նաև, որ 14-ամյա տղայի դեմքին նաև հոբելյարը և 10-ամյա մեկ այլ երեխա մեկական անգամ ապտակել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: