Լրահոս
Հասարակական
16:10
01.06.22
180

Սյունիքի մարզում թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաներից մեկի տունը. տարել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։ 

Տեղում Ա. Մարկոսյանը հայտնել է, որ մայիսի 27-ին, ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղիցհ ափշտակել 2 մլն դրամ  ու ոսկյա զարդեր։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։