Լրահոս
Իրավական
15:34
23.05.25
116

Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Img default alt hy

Մայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն։