Լրահոս
Քաղաքական
14:23
14.04.25
190

Սխալ ընտրություն չանել, չվտանգել ռազմավարական շահը. Սամվել Կարապետյանը՝ ԵԱՏՄ- ԵՄ երկընտրանքի մասին

«ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ»,- այս մասին Մոսկվայում՝ Հայ գործարարների ասոցիացիայի բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման գործում: Ըստ գործարարի՝ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։ Նա նկատել է, որ անցած տարի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով գրեթե 13 միլիարդի, իսկ ԵՄ-ի հետ՝ հակառակը կրճատվել է 14 տոկոսով՝ կազմել 2 մլրդ դոլար: