Լրահոս
Հասարակական
20:46
14.11.22
113

Ստեփանավանի տարածաշրջանում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Img default alt hy

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։