Լրահոս
Արցախ
14:13
12.05.22
265

Ստեփանակերտում ՌԴ քաղաքացի է անհետ կորել

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության  ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին  Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։
 
«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։  Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,- ասված է հաղորդագրության մեջ: