Լրահոս
Արցախ
18:13
28.03.22
448

Ստեփանակերտում գազամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է

Img default alt hy

Ստեփանակերտի որոշ թաղամասերում արդեն վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» է հայտնել «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի բաժնի պետ Արթուր Իսրայելյանը։

«Այս պահին Արցախի ողջ տարածքում գազը դեռ չի մատակարարվում, միայն Ստեփանակետրի որոշ թաղամասերում` հերթով բացվում է։

Ներկայում չենք կարող ասել մյուս համայնքների, գյուղերի մասին, բայց երևի դեռ չի լինի, պետք է ապահովենք Ստեփանակերտը, հետո շրջանները»,- ասել է նա։