Լրահոս
Հասարակական
13:48
25.03.22
194

Ստեփանակերտում 20 տարեկան աղջիկն ավտոմեքենա է գողացել

Img default alt hy

Մարտի 23-ին ժամը 22:10-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված փողոցից փախցրել է «Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա» ՀԿ-ին պատկանող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է նույն օրը ժամը 22:30-ին Թումանյան փողոցում:

ԱՀ ոստիկանության աշխատողները բացահայտել են՝ ավտոմեքենան փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ռ.Գ.-ն (ծնված 2001թ.):