Լրահոս
Արցախ
15:36
24.04.22
172

Ստեփանակերտցիների տարհանման լուրերը փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն են․ Արցախի տեղեկատվական շտաբ

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ապրիլի 30-ը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»։