Լրահոս
Արցախ
20:39
30.03.23
84

Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությո՞ւն. գրունտային ճանապարհը չի վերացնում Արցախի բլոկադան

Մոտ կես ժամ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց՝ Կոռնիձորի կամրջի հատվածում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել՝ հինգ կետում: Հաղորդագրությունից իմանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախօրեին պայմանավորվել են մարտի վերջին օրերին այդ հատվածում՝ սահմանի երկու կողմերում սահմանապահներ տեղակայել, սակայն ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: 

Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Կեսօրին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանգիստ էր խոսում պատահածի մասին՝ հորդորելով բլոկբաստեր չսարքել, քանի որ, ըստ նրա, Ստեփանակերտն ու Բաքուն դեռ անցած տարի են պայմանավորվել, որ այս ապրիլից փոխվելու է Հայաստան-Արցախ երթուղին: