-
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26
Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր Հռչակագիր են ընդունել, որը ներկայացնում ենք ստորև՝
Հ ռ չ ա կ ա գ ի ր
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝
-հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները,
-վերարժեվորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները,
-արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար,
-բարձր գնահատելով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը և կարևորելով ազգային հենքի վրա կրթական համակարգի հիմնարար բարեփոխումները և մշակութային քաղաքականության իրականացումը,
-անհրաժեշտ համարելով Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը, գործադիրից անկախ և բարձր մասնագիտական, բարոյական հատկանիշներով օժտված մարդկանցից կազմված դատաիրավական համակարգի միջոցով,
հայտարարում ենք՝
-2018թ. իշխանափոխությունը չի ապահովել մեր ժողովրդի արդարացի ձգտումները՝ կառուցելու ապահով, անվտանգ, ավելի ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն։ Հակառակը, «թավշյա հեղափոխության» հետևանքով ստացել ենք պատերազմ, բազմահազար զոհեր, հիասթափություն, խաբված ու պառակտված հասարակություն: Դրվել են Արցախի հարցում աղետալի զարգացումների հիմքերը:
-1991-2018թթ. արատավոր երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դարձել է պոպուլիզմի զոհ։
-Դատական իշխանության կախվածությունը գործադիրից խորացել է։ Դատաիրավական համակարգը դարձել է բոլոր ընդդիմախոսների դեմ կիրառելու դագանակ: Իշխանության քաղաքական հակառակորդները՝ անվանի զինվորականներ, ընդդիմադիր գործիչներ, ապօրինաբար կալանավորվում են: Այս ամենը զուգորդվում է իշխանական շրջանակների կողմից, բացահայտ և անպատիժ կերպով, մարդկանց անարգման, բռնության ու սպանությունների երևույթներով:
-Կոռուպցիայի, իշխանության ու բիզնեսի սերտաճման, արատավոր այլ երևույթների դեմ խոստացված պայքարը տապալվել է. ավելին՝ «թավշյա հեղափոխությունը» ծնել է դոլարային միլիոնատերերի: Գնաճի պայմաններում առավել անապահով են դարձել խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները, ցածր աշխատավարձով ապրողները: Հանրապետության բնակչության 40%-ից ավելին հայտնվել է աղքատության շեմին։
-Ստվերային գումարների շրջանառությունն ավելացել է: Թմրամոլությունը, խաղամոլությունը, հանցավորությունը, հատկապես երիտասարդության շրջանում, արձանագրել են աննախադեպ աճ: Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից: Վերջերս բացահայտվել է այդ շղթայի մի փոքր մասը՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյի կոկայինի տեսքով։
-Թշնամին հայտնվել է Հայաստանի տարածքում՝ սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը և միջազգային սուբյեկտայնությանը: Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է: Պատերազմը բերել է հազարավոր զոհեր, անհետ կորածներ, 11 հազարից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Բաքվի բանտերում շարունակում են մնալ գերիներն ու այլ պահվող անձինք։
-Իշխանությունը դրժել է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ տված իր նախընտրական խոստումը: «Խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականության փոխարեն ստացել ենք նոր պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ: Իշխանությունը դավադրաբար Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, պատրաստ է զիջել ՀՀ տարածքից հատվածներ: Իրենց այս դիրքորոշմամբ նրանք ամբողջությամբ հայտնվել են իրավաքաղաքական ոչ լեգիտիմության տիրույթում:
Իշխանության կողմից վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ: Այս իշխանությունը քանդել է պետության անվտանգային ճարտարապետությունը՝ հարվածի տակ դնելով մեր ռազմավարական ու բնական դաշնակիցների հետ հարաբերությունները:
-2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանության ձեռամբ դե ֆակտո վիժեցվել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել շրջափակել Արցախն ու հավակնել Հայաստանի տարածքներին: Բերձորի միջանցքը փակվել է Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում:
-Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը անքակտելի են ու դրանց տարանջատումը հղի է ողբերգական հետևանքներով: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը ոչ միայն անբարոյական է, այլ նաև` կեղծ ու վտանգավոր:
-Իշխանությունը հետևողականորեն պառակտում է Սփյուռքը և օտարում նրան Մայր Հայաստանից:
Ելնելով վերը նշվածից, գիտակցելով պահի օրհասականությունը, առաջնորդվելով բարձր պատասխանատվությամբ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ժողովրդական շարժում՝ համախմբելու հանրության լայն շրջանակներին հետևյալ նպատակների շուրջ.
Առաջին. երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:
Երկրորդ. շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
Երրորդ. նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը։
Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։ Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է:
Շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:
Հայաստան, Երևան,
28.05.2023թ.
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Նաիրա Մելիքյան,
Դավիթ Սահակյանց,
Ավետիք Իշխանյան,
Արթուր Խաչիկյան,
Հովհաննես Հարությունյան,
Ձյունիկ Աղաջանյան,
Ստեփան Դանիելյան,
Արտակ Հովհաննիսյան,
Մանուկ Սուքիասյան,
Բորիս Մուրազի,
Հովհաննես Խուդոյան,
Երվանդ Բոզոյան,
Անդրանիկ Թևանյան



-
10:55
27.07.26
Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի․ Գագիկ Ծառուկյան
Կարդալ ավելին
-
15:50
26.07.26
Ծառուկյանի ոտի տակի ցեխը չարժի. մարդիկ տհաճ հարցեր ունեն՝ Փաշինյանին
Կարդալ ավելին
-
15:20
26.07.26
Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
21:39
25.07.26
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
Կարդալ ավելին