Լրահոս
Միջազգային
23:30
10.04.25
247

Ստամբուլում ռուսներն ու ամերիկացիները գրեթե 6 ժամ չեն խոսել Ուկրաինայի մասին

Գրեթե 6 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների 4-րդ ռաունդի ընթացքում Ուկրաինայի հարցը օրակարգում չի եղել: Թեև ստամբուլյան հանդիպման բովանդակության մասին մեկ տող անգամ չեն հայտնել ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան, ռուսական կողմը նախապես հայտարարել էր, որ օրակարգում երկու երկրներում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը վերականգնելու հարցն է: