Լրահոս
Տարածաշրջան
23:36
25.04.25
796

Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Ստամբուլում նորից երկրաշարժ է տեղի ունեցել: Ժամը 20:33-ի սահմաններում քաղաքի արևմուտքում զգացվել են մի քանի ուժեղ ցնցումներ։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, օջախը գտնվել է Մարմարա ծովում՝ 7 կմ խորության վրա։