Լրահոս
Տարածաշրջան
14:15
23.04.23
229

Ստամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակը

Img default alt hy

Ստամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը:Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ գիշերը երկու տղամարդ կրակ են բացել իշխող կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որը գտնվում է Բահչելիևլեր Քոչաշինան թաղամասում։

Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ հինգ կրակոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է կասկածյալներին։