Լրահոս
Միջազգային
13:42
24.02.22
232

Սրիկաներ․ Լուկաշենկոյին հունից հանել է Դոնբասի օպերացիային Բելառուսի ԶՈւ մասնակցության մասին լուրը

Img default alt hy

Բելառուսի զորքերը Դոնբասում ռուսական ռազմական գործողությանը ոչ մի մասնակցություն չունեն։

Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ։

«Կարդացի հետևյալը.

«Առավոտյան ժամը մոտ 5-ին Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»։ Այ քեզ, ծայրահեղ սրիկաներ: Մեր զորքերը որևէ մասնակցություն չունեն այս գործողությանը»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։