Լրահոս
Քաղաքական
15:31
06.05.22
2 797

Սրճարանում Հովիկ Աղազարյանին տեսնելուց ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», ինչից հետո քաշքշուկ է սկսվել

Img default alt hy

Քիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, գրում է «Armdaily.am»-ը։

Աղազարյանին սրճարանում ասել են՝ «Պարոն Աղազարյան, էստեղ մի՛ նստեք էլի, ախորժակս փակվում է, էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։
 
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։

«Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասել է Աղազարյանը։

Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանել է.

«Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։