Լրահոս
Քաղաքական
14:50
22.05.22
241

Սրանք այն կետերն են, որը պետք է հրապարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը. Շարմազանով

Img default alt hy

Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։ Շուշին և Հադրութը պետք է դեօկուպացվեն։

Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։

Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

Սրանք այն կետերն են, որը պետք է հրապարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը։

Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի որ առաջնորդում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։