«Այն մոտենում է գործնական իրագործման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ, մոտ ժամանակներում հնարավոր կլինի իրականացնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», – ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, որ այդ հարցի շուրջ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ռուսական ներդրողները:
«Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան», – եզրափակեց Կոպիրկինը: