Լրահոս
Աշխարհ
20:15
24.04.25
211

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ

Img default alt hy

Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Վատիկանի հսկայական հրապարակում, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց: 

Պապի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թագավորներ՝ Իսպանիայից, Շվեդիայից և Բելգիայից:

Կհերթապահեն շուրջ 2000 տեղացի ոստիկաններ, նրանց կմիանան ազգային անվտանգության ուժերի հազարավոր սպաներ: Անվտանգության միջոցառումները կներառեն Տիբեր գետի վրա պարեկություն, անօդաչու թռչող սարքեր, թշնամական թռչող օբյեկտները ոչնչացնելու սարքեր, դիպուկահարներ: