Լրահոս
Հասարակական
18:00
09.02.25
1 131

Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին

Img default alt hy

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում` փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։