Լրահոս
Հայաստան
15:38
02.02.22
147

Սպանություն կատարած 30-ամյա տղամարդը, որը բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի», կալանավորվել է

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Դաիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամկոչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ա. Հարությունյանի նկատմամբ, հայտնում է «shamshyan.com»-ը։ 

Դատավոր Ռազմիկ Մարիկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են, նա ասել է.

«Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։ 

Հունվարի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 01:20-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները տեղում պարզել էին, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ուրմի Շ.-ն է: Նա տեղափոխվել էր Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Պարեկները դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր:  

Հիվանդանոցից հայտնել էին, որ վիրավորը, որի մարմնի վրա եղել է դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել էր կոտրված դանակի սուր հատվածը, մահացել էր։