Լրահոս
Քաղաքական
19:35
23.01.26
123

Սովածների սովորական անկշտությո՞ւն, թե աննախադեպ կոռուպցիա. պարգևավճարների սկանդալ

Կառավարության անդամներին հատկացված բազմամիլիոնանոց պարգևավճարները հանրային դժգոհության ալիք են առաջացրել։ Քաղաքացիները կասկածի տակ են դնում ինչպես նախարարների աշխատանքի արդյունավետությունը, այնպես էլ այդ խրախուսումների հիմնավորվածությունը՝ հատկապես սոցիալական խորացող խնդիրների պայմաններում։ Հակոկոռուպցիոն կենտրոնի մասնագետները՝ «քաղաքական կոռուպցիայի» դրսևորում են անվանում միլիոնավոր դրամների պարգևավճարները: Արդյո՞ք այդ գումարները ընտրակաշառք են՝ պետական ապարատին, փորձել է պարզել Լիլիթ Խալաթյանը: