Լրահոս
Հասարակական
17:13
08.05.22
261

Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։

Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։

Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։

Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»։