Լրահոս
Հասարակական
21:40
05.10.24
1 096

«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել. Armlur

Img default alt hy

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին իրավապահներին է ահազանգել Տաթևիկ Թովմասյանը, որը հանդիսանում է Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավարը:

Ըստ աղբյուրի՝ նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ մանկատան սաները գրություն են թողել եւ հայտնել են.

«Ես փախնում եմ ու հետ չեմ գալու, եթե ինձ փնտրեք ուրեմն իմացեք, որ չեք գտնի»:

Կայքի տեղեկություններով՝ մանկատան ղեկավարի դիմումը ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին։