Լրահոս
Հայաստան
13:23
04.02.22
230

Սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը․ ցուցատախտակները պետք է փակ լինեն։

Ծխախոտի գովազդն արդեն երկար ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։